Ներքին 2 տարի առաջ - 16:00 05-08-2024

4 ընտանիք ժամանել է Եգիպտոս և պարզել, որ ո՛չ հյուրանոց ունեն, ո՛չ հետադարձի ավիատոմս․ Lime Travel-ից պարզաբանում են

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսօր՝ օգոստոսի 5-ին, գրառում է կատարել և հայտնել, որ 4 ընտանիք խաբեության զոհ են դարձել տուրիստական ընկերության կողմից։

«Նոր զանգ էի ստցել, հերթական խաբված հաճախորդից, ով ժամանել էր Եգիպտոս և պարզել, որ ոչ հյուրանոց ունեն, ոչ հետադարձի ավիատոմսեր... 4 ընտանիք․․․ Ու ամեն տարի նույնը... Ընկերությունը, որը խաբել է՝ Lime Travel-ն է»,- գրել է օգտատերը։



Oragir.News-ը կապ հաստատեց Lime Travel տուրիստական ընկերության տնօրեն Մոնիկա Եղիազարյանի հետ, որը վստահեցրեց, որ առաջացած խնդիրը այժմ լուծվել է․

«Ես և մեր տուրիստականը անմիջական կապի մեջ ենք այդ հաճախորդների հետ։ Չեմ ուզում խնդիրը բարձրաձայնել, քանի որ ցանկացած հաճախորդի հետ էլ կարող է լինել ինչ-որ խնդիր։ Նախ՝ 4 ընտանիք չի եղել այլ՝ 2։ Իրենք ունեցել են և՛ հետադարձի տոմսեր, և՛ հյուրանոց։ Գործընկերոջ պատճառով այնտեղ խնդիր է առաջացել։ Գործընկերը այս պահի դրությամբ խնդիր է առաջացրել հաճախորդների համար անձնական դրդապատճառներով»,- հավելեց տնօրենը։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը