Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:02 01-08-2024

Հանուն մեզ կրող հրաշք սերնդի․ Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանը գրում է․

«Այսօր արտահերթ քննությունն է մեր հավաքական ժառանգության՝ անցյալից ստացված եւ հաջորդ սերունդներին փոխանցվող։

Կենսունա՞կ են արդյոք մեր ինքնությունը, կյանքի իրավունքը, արժանապատվությունը, Հայաստան պետություն-հայրենիք-քաղաքակրթություն Արժեքը պահպանելու եւ հզորացնելու հանձնառությունը։ Սա է մեր դարակազմիկ հիմնահարցը։

Եթե այս գոյութենական անջրպետը պետք է միասին հաղթահարենք ու սերունդաքանդ իջեցված ուղին շրջադարձենք, բոլորս պիտի անցնենք հոգու եւ ոգու ինքնամաքրման՝ ուժ եւ պարկեշտություն պահանջող անհավանական ճամփով։

Մեղավոր մեկից անդին՝ պատասխանատվությունը պատկանում է յուրաքանչյուրիս, եւ ձանձրացնող արդարացումների, «շաբլոնային» չքմեղանքների, ճարպիկ խոսքի ու բառախաղի ժամն սպառվել է շատոնց։

Երդում դրժած, ճշմարտուրաց, հատվածապաշտ, պարտված ու պառկած իշխանախմբից մինչեւ հրապարակներում, բանտերում եւ ինքնուրույն պայքարող գործիչներ՝ աշխարհիկ ու հոգեւորական, նախկին եւ ներկա, մինչեւ կողքից կարծիք գրողներ եւ, ամենակարեւորը. շարքային քաղաքացիներ, պետք է փոխվենք ըստ էության եւ կանգնենք ապագայի առջեւ մաքուր ու պատրաստ։

Մեր հիմնահարցը ուրիշ պատասխան-լուծում չունի։

Իսկ այս օրը, որը հաշվետու նոր օրերի վրա իր լույսը պարտավոր է սփռել, ես կյանքի գնով ու ողջ տարողությամբ շարունակում եմ ինձ հասնող տեւական հիմնամաքրումը։

Հանուն Լեո-Ռիչարդի, Արենիի եւ մեզ կրելու եկած հրաշք սերնդի։

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
1 օգոստոսի 2024»։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան