Ներքին Հարցում 2 տարի առաջ - 19:15 31-07-2024

Էդ անունով բանաստեղծ գիտեմ, բայց ռեկտոր չգիտեմ․ հարցում՝ ԵՊՀ ռեկտորի մասին

2021թ․-ի դեկտեմբերի 17-ին մասնագիտությամբ աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր։ Այսպիսով, Երևանի պետական համալսարանը 2021թ․-ից ունի ՔՊ-ական ռեկտոր։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, քաղաքացիներից հետաքրքրվել, գիտե՞ն արդյոք, թե ո՞վ է ԵՊՀ ռեկտորը։

Հարցվածներից գրեթե ոչ ոք նույնիսկ ԵՊՀ ռեկտորի անունը չգիտեր։ Փաստացի՝ ԵՊՀ ռեկտորը այնքան անգործության է մատնված, որ քաղաքացիների մեծ մասը նույնիսկ իր անունը չգիտի։

«Ինչի՝ ՀՀ ունե՞ք, որ մի հատ էլ Հայաստանի պետական համալսարանի ռեկտոր էլ ունենաք»,- պատասխանեց անցորդներից մեկը։ «Հիմիկվա՞։ Չէ, չգիտեմ»,- ասաց քաղաքացիներից մեկը։ «Էդ անունով բանաստեղծ գիտեմ, բայց ռեկտորին չգիտեմ»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։ «Մի երկու օր առաջ հեռուստացույցով տեսա ու զարմացա, որ նոր մարդ ա, բայց անունը չգիտեմ»,- ասաց մի կին։ «Չգիտեմ, նույնիսկ անունը ոչինչ չի ասում»,- պատասխանեց մի տղամարդ։ «Չի հետաքրքրում»,- անտարբեր ասաց մեկ այլ քաղաքացի։ «Հովհաննես, բայց ազգանունը չեմ հիշում այս պահին։ Ես իրեն գիտեմ աստվածաբանականի ֆակուլտետից»,-պատասխանեց մի աղջիկ։ «Կարող եմ ասել, ով է եղել 70 տարի առաջ, հիմա ինչ իմանամ։ Համալսարանը էս վերջերս շատ վատացել էր»,- ասաց տարեց անցորդներից մեկը։ «Հովհաննես Հովհաննիսյանն է։ Իր մասին երիտասարդական կենտրոններից գիտեմ»,- ասաց մեկ այլ աղջիկ։

Հիշեցնենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը 7-րդ և 8-րդ գումարման Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» և ՔՊ խմբակցության պատգամավոր էր։ 2018-2019 թվականներին զբաղեցրել է կրթության և գիտության նախարարության փոխնախարարի պաշտոնը։ Մասնագիտությամբ աստվածաբան Հովհաննիսյանը 2021-ի օգոստոսի 5-ին նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն թվականի դեկտեմբերի 17-ին նա ընտրվել է ԵՊՀ ռեկտոր։ Նշենք, որ ԵՊՀ ռեկտորի ընտրության նիստն ընթացել է դռնփակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի