Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:02 24-07-2024

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանի կինոյի հիմնադրամի նոր ղեկավարին

ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, որի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Բանուչյանը:

Այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Հայաստանի կինոյի հիմնադրամ, որտեղ անձնակազմին է ներկայացվել կառույցի նոր ղեկավարը:
Նախարարը Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնադրամում, զրուցել աշխատանքային թիմի հետ, ծանոթացել կառույցի առաջիկա ծրագրերին և անելիքներին:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Շուշանիկ Միրզախանյանին՝ այս տարիներին կատարած աշխատանքի համար:

Շնորհավորելով նորանշանակ տնօրեն Դավիթ Բանուչյանին կառույցի ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 100-ամյա ավանդույթներ և փորձառություն ունեցող «Հայֆիլմի» իրավահաջորդ հանդիսացող հիմնադրամի ղեկավարումը լուրջ հանձնառություն ու պատասխանատվություն է.

«Վստահ եմ, որ հիմնադրամի թիմի հետ համատեղ այս աշխատանքը մեծ հաջողությամբ կշարունակեք և կգրանցեք նոր արդյունքներ: Իրականում կինոյի ոլորտից մեր ակնկալիքները շատ մեծ են, և վերջին տարիներին կատարված օրենսդրական փոփոխությունները զարգացման նոր հեռանկարներ են բացում: Ներկայում գտնվում ենք շատ կարևոր փուլում. այս պահին մի քանի ենթաօրենսդրական ակտեր են շրջանառվում, որոնք ընդունվելու դեպքում էապես մեծացնելու են իրականացվող աշխատանքի ծավալն ու գործառույթը: Այդ իմաստով, իհարկե, հիմնադրամը կարիք է ունենալու որոշակի վերագնահատման և գործառույթների վերապլանավորման՝ թիրախային արդյունքներ գրանցելու և առավել արդյունավետ աշխատելու տեսանկյունից: Ըստ էության՝ մենք ուզում ենք, որ Հայաստանում կինոարտադրության զարգացման պոտենցիալն ամբողջությամբ իրացվի, քանի որ ունենք հսկայական ժառանգություն և մեծ ներուժ կինոարտադրության խթանման համար: Այստեղ մեր ամենակարևոր անելիքը աջակցությունն է ոլորտին, ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը»:

Նախարարի խոսքով՝ քննարկվում են նաև ոլորտի հնարավորությունների էական բարելավման հարցերը.

«Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի տեսլականում առանձին մաս է կազմում նաև «Հայֆիլմի» տարածքը, որը պլանավորվում է զարգացնել՝ որպես կինոարտադրության տարածք: Կարևորում եմ հիմնադրամի ներգրավվածությունն այս քննարկումներում, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող ենք այդ տարածքում եղած ավանդույթները, հնարավորությունները և փորձառությունը զարգացնելով ու վերափոխելով՝ ստանալ ժամանակակից կինոարտադրության լավագույն պայմանները: Այստեղ, իհարկե, կունենանք շատ լավ հնարավորություն կինոկրթությունը կապել կինոարտադրության շրջափուլին՝ դրանով նաև ունենալով կինոկրթության որակի էական բարձրացում»:

Այս բոլոր աշխատանքներում հիմնադրամի դերը նախարարը համարել է առանցքային՝ շեշտելով, որ դրա առաջնորդությունը և նախաձեռնողականությունը վճռորոշ են լինելու առաջընթացի գրանցման ճանապարհին: Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել հիմնադրամի նորանշանակ տնօրենին և ողջ անձնակազմին:

Հիմնադրամի նորանշանակ ղեկավար Դավիթ Բանուչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության և ընձեռված հնարավորության համար՝ նշելով, որ մեծ պատիվ է ստանձնել Հայաստանի կինոյի հիմնադրամի կառավարումը, որը հանդիսանում է իրավահաջորդը հարյուրամյա կինոժառանգություն և ավանդույթներ ունեցող պատմական «Հայֆիլմի»:

Նախարարը շնորհավորել է նաև ռեժիսոր Զառա Ջյանին և ողջ անձնակազմին՝ Սերգեյ Փարաջանովին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվելու կապակցությամբ:

Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է, որ նախարարությունը շարունակելու է աջակցել ոլորտի առաջընթացին և զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերին:

Ամենից շատ դիտված

21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
21:00 Ինչու բրիտանացիները ՀՀ-ում լուրջ ներդրումներ չեն անի այսօր
20:51 Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու ծառայությունները կթանկանան
19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
10:14 Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
21:50 Անահիտ Ավանեսյանն այցելել է Անի Ավետիսյանի ընտանիքին
21:58 Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը