Ներքին 3 տարի առաջ - 12:13 16-08-2022

Ժաննա Անդրեասյանը դպրոցական սննդի ծրագրի հայաստանյան փորձը ներկայացրել է Իրաքի պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի կրթության նախարարության պատվիրակության և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Իրաքի գրասենյակի անդամներին:

Ժաննա Անդրեասյանը Իրաքի կրթության նախարարության տեխնիկական հարցերով փոխնախարար Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամիի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է դպրոցական սննդի ծրագիրը, որն իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աջակցությամբ: Այս համատեքստում նախարարի տեղակալը խոսել է սննդի ծրագրի իրագործման, կազմակերպչական կառուցվածքի, Կառավարության ստանձնած պարտավորության, հիմնական ձեռքբերումների ու մարտահրավերների մասին:

«Ողջունում եմ ձեզ, ուրախ եմ, որ փորձի փոխանակման և համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորություն ունենք: Վստահ եմ, որ Հայաստանում գտնվելու ընթացքում դուք անձամբ հնարավորություն կունենաք ծանոթանալու ՀՀ դպրոցներում ներդրված սննդի ապահովման ծրագրի աշխատանքներին»,- ասել է փոխնախարարը և հավելել, որ 2010 թվականից Հայաստանի բոլոր մարզերում ՊՀԾ-ն և ՀՀ կառավարությունը հաջողությամբ իրականացնում են դպրոցական սննդի ծրագիրը, որն այս տարիների ընթացքում դարձել է մարդկային կապիտալի զարգացման և ազգային աճի խթանման ամուր հիմք:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ծրագրի հիմնական նպատակներից է դպրոցական սննդի կառավարման ազգային կարողությունների բարելավումը:
Ծրագրի աստիճանական ազգայնացումը սկսվել է 2017 թ., երբ ՊՀԾ-ն յուրաքանչյուր տարի մեկ մարզում դպրոցական սննդի ապահովման կառավարումը փոխանցել է ազգային ծրագրի կառույցին՝ մինչև 2023 թ. ծրագրի լիարժեք ազգայնացման տեսլականով: Նրա խոսքով` ՊՀԾ աջակցությամբ ամրապնդվել են ազգային կարողությունները՝ նպաստելով նպատակային քաղաքականության մշակմանը, որը հնարավորություն է ընձեռում լիարժեքորեն իրականացնելու դպրոցական սննդի ապահովման ազգային ծրագիրը:

Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Իրաքի կառավարությունը, ընդունելով դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի հաջողված փորձը, ցանկություն ունի ուսումնասիրել Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Իրաքի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստան այցի նպատակն է Իրաքի կրթության նախարարությանը և կառավարական այլ շահագրգիռ կողմերին փոխանցել Հայաստանի կառավարության կողմից ստեղծված ու գործարկվող Ազգային դպրոցական սննդի ապահովման ծրագրի փորձն ու ռազմավարությունը՝ միաժամանակ հայ գործընկերներին ներկայացնելով արտակարգ իրավիճակներում դպրոցական սննդի ապահովման գործընթացի նախագծման և իրականացման իրաքյան փորձը։

Հանդիպման ավարտին Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամին հուշանվեր է հանձնել Ժաննա Անդրեասյանին և հրավիրել Իրաք՝ անձամբ ծանոթանալու դպրոցական սննդի ապահովման ազգային ծրագրի իրականացման աշխատանքներին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը