Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:01 23-07-2024

Երեխաներին բուլինգի են ենթարկում․ բժիշկն արդարանում է՝ ծնողը տեղյակ է  

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լայն տարածում են գտել երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք առիթ են դառնում երեխային թիրախավորելու և բուլինգի ենթարկելու համար։ Տեսանյութերում բժիշկները, մարզիչները կամ այլ ոլորտի մասնագետները ինքնագովազդ են անում անչափահաս երեխաների հաշվին։

Հերթական ինքնագովազդի շարքից է բժիշկ Նարեկ Ազատյանի հրապարակումը, որտեղ բժիշկը ցույց է տալիս անչափահաս աղջիկ երեխայի դեմքը, ի ցույց դնելով ականջի վիրահատության աշխատանքը։

Oragir.News-ը կապ հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, պարզելու՝ արդյո՞ք նրանք զբաղվում են երեխաների նմանօրինակ հարցերով։

ՄԻՊ-ից մեզ տեղեկացրին, որ նրանք օրեր առաջ կիսվել են իրենց դիրքորոշմամբ, որտեղ նշել են, որ նման տեսանյութերը հանդիսանում են երեխաների անձնական տվյալների հանրայնացում, ինչի հետևանքով երեխաները թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում:

«Մարդու իրավունքների պաշտպանը վերը նշված հանգամանքներն անթույլատրելի է համարում։ ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքներով, երբեմն, անձնական տվյալները հրապարակվում են առանց երեխաների և նրանց օրինական ներկայացուցիչների իմացության ու իրազեկ համաձայնության, ինչն անթույլատրելի է ու ոչ իրավաչափ։ Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից»,- մասնավորապես ասված է ՄԻՊ-ի անդրադարձի մեջ։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև տվյալ բժշկի հետ, ով պնդեց, որ երեխայի ծնողը տեղյակ է եղել և տվել է իր համաձայնությունը։

«Ծնողը տեղյակ է ու շատ համով-հոտով, ոչ ոքի չենք նեղացնում։ Ով ցանկություն չի ունենում, չենք հրապարակում։ Ես իր ծնողների հետ համաձայնեցրել եմ, ինքնուրույն չեմ արել, միակողմանի չի եղել»,- եզրափակեց բժիշկ Նարեկ Ազատյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ նաև անդրադարձել էինք մարզիչ Վլադ Խառատյանի՝ «Վլադ ֆիտնես»-ի տեսանյութերին, որտեղ էլ մարզիչը գովազդում էր 8-ամյա Էվայի պատմությունը․ երեխան տառապում է գիրությամբ, ինչի հետևանքով նրա սիրտը ճարպակալվել է։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա