Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:22 19-03-2025

Երևանում տղամարդը ստորգետնյա անցումում բնական կարիքներն էր հոգում ու արդարանում, թե գարեջուր է խմել. shamshyan.com

Մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու վարչական շրջանների ղեկավարները մրցույթներ են հայտարարում մայրաքաղաքում զուգարաններ կառուցելու համար, Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում ցուցաբերում էր անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ ու փողոցում՝ հետիոտնի համար նախատեսված մայթին, բնական կարիքն էր հոգում:

Տղամարդուն անգամ չէր զգաստացնում այն հանգամանքը, որ տեղում ծառայություն էին կատարում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։

Վերջինները կասկածանքով կանգնեցրել էին ավտոմեքենան։

Տղամարդն արդարացել է, թե գարեջուր է խմել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին, ում մոտ հայտնաբերվել է կասկածելի իր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները