Նոր ռեկորդ. սեպտեմբերին աշխատատեղերն ավելացել են 15.000-ով. Նիկոլ Փաշինյան
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է գրանցված աշխատատեղերի ցուցանիշը, և պետք է արձանագրենք, որ սեպտեմբերին էլ ունենք հերթական ռեկորդը և նախորդ ամսվա՝ օգոստոսի համեմատ շուրջ 15 հազարով աշխատատեղերը ավելացել են:
Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախորդ սեպտեմբերի համեմատ աշխատատեղերն ավելացել են 39.751-ով, 28.418 դրամով ավելացել ա միջին աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ, նախահեղափոխական սեպտեմբերի համեմատությամբ ունենք 311.480 աշխատատեղի հավելաճ»,- հավելեց Փաշինյանը: