Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 20:30 17-07-2024

Մի օր լույսն են անջատում, մի օր՝ ջուրը. էլեկտրոցանցի ու ջրմուղի ղեկավարներին փոխել է պետք. հարցում

Վերջին ժամանակներում Երևանի տարբեր վարչական շրջաններում պարբերաբար արձանագրվում են Էլեկտրաէներգիայի և ջրի անջատումներ, որոնք օրեր ու ժամեր են տևում։

Ժամանակ առ ժամանակ սոցցանցերում քաղաքացիները դժգոհում են, որ տեղեկացված չեն եղել ջրի կամ լույսի անջատումներից և ամռան այս շոգին հայտնվել են անելանելի իրավիճակում։

Oragir․News-ը հարցում է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, քաղաքացիներից հետաքրքրվել՝ ինչու են երևանցիները ջրի ու լույսի հետ խնդիրներ ունենում։

Համայնքի բնակիչներից ոմանք դժգոհեցին՝ ասելով, որ ջրանջատումներից հետո նկատել են, որ ջրի համը փոխվել է։

«4-5 այս վիճակն է, խմելու չի ընդհանրապես, ջուրը սառացնում ես միևնույնն է հոտը գալիս է։ Խմել չի լինում»,- պատասխանեց մի տղամարդ և հավելեց, որ պատկան մարմիններին բողոքել են, սակայն հարցը չի լուծվել։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ պետք է Էլեկտրոցանցի ղեկավարներին փոխել, քանի որ լավ չեն աշխատում․

«Միտումնավոր են անում, որ մեղքը գցեն կառավարության վրա, որ ասեն՝ կառավարությունը վատ է աշխատում, ու ժողովրդին հանեն ոտքի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի