Արտաքին 2 տարի առաջ - 13:45 17-07-2024

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

ԱՄՆ-ն կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ` չնայած զորավարժությունների չեղարկմանը։ Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։

Անդրադառնալով ամռանը ծրագրված վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունների չեղարկմանը՝ Ռայդերին հարց են ուղղել՝ արդյոք չեղարկվում են Վրաստանի ռազմական գերատեսչության հետ նախատեսված այլ միջոցառումներ։

«Ինձ հայտնի չեն որևէ այլ չեղարկումներ», - հայտարարել է Ռայդերը՝ հավելելով, որ զորավարժությունները չեղարկելու որոշումը հեշտ չի եղել։

Պենտագոնի ներկայացուցիչը նաև վստահեցրել է, որ Վրաստանի ռազմական գերատեսչության հետ գործընկերային կապերը կպահպանվեն։

«Մենք կշարունակենք պահպանել գործընկերային կապերը Վրաստանի զինված ուժերի հետ: Մենք նաև կշարունակենք հնարավորություններ փնտրել՝ ամրապնդելու Վրաստանի հնարավորությունները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը և պահպանելու տարածքային ամբողջականությունը», - ընդգծել է Ռայդերը։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հուլիսի 5-ին հայտնել էր, որ ամռանը ծրագրված «Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան զորավարժություններն անորոշ ժամանակով հետաձգվում են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա