Արտաքին 2 տարի առաջ - 19:46 16-07-2024

Օմանում մզկիթի մոտ հրաձգության հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել

Օմանի մայրաքաղաք Մուսկատում մզկիթի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է Հնդկաստանի մեկ քաղաքացի, ևս մեկը՝ վիրավորվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է այդ երկրում Հնդկաստանի դեսպանությունը:

«Հուլիսի 15-ին Մուսկատ քաղաքում տեղի ունեցած հրաձգության դեպքից հետո Օմանի սուլթանության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ զոհվել է Հնդկաստանի մեկ քաղաքացի, ևս մեկը՝ վիրավորվել: Դեսպանությունն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում և պատրաստ է տրամադրել օգնություն բոլոր կարիքավորներին»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Օմանի ոստիկանությունը հայտնել էր, որ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ հինգ քաղաքացիական անձ և մեկ ոստիկան, 28 մարդ վիրավորվել է։ Ոստիկանությունը նաև հայտարարել է, որ հարձակվողներից երեքը սպանվել են։ Տեղեկատվության համաձայն՝ զինված անձինք կրակ են բացել մզկիթում հավաքված պակիստանյան համայնքի անդամների, այդ թվում՝ կանանց և երեխաների, ինչպես նաև պատանդներ վերցրել, որոնք ազատ են արձակվել անվտանգության ուժերի կողմից։ Պակիստանյան համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին մզկիթում՝ նշելու շիա մահմեդականների սուրբ լուսնային Մուհարրամ ամսվա տոնը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա