Արտաքին 2 տարի առաջ - 16:55 16-07-2024

ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ

Միացյալ Նահանգները F-35C Lightning II բազմանպատակ տախտակամածային կործանիչներ է տեղափոխում Ճապոնիա՝ տարածաշրջանում Չինաստանի ուժերին դիմակայելու համար: Այդ մասին հայտնում է Nikkei Asia-ն։

Հրապարակման մեջ ասվում է, որ տարածաշրջանում F-35C ինքնաթիռների տեղակայումն ամերիկյան նավատորմի համար կապահովի մարտավարական առավելություն չինական կործանիչների նկատմամբ, ինչպես նաև կնվազեցնի չինական հականավային հրթիռների կողմից սպառնալիքը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ենթադրյալ բախման դեպքում։

Հուլիսի 15-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնել են F-35C Lightning II կործանիչներ և CMV-22B Osprey կոնվերտոպլաններ Ճապոնիայի Իվակունի ռազմակայան տեղափոխելու մասին։ Ինքնաթիռները կմտնեն «Ջորջ Վաշինգտոն» ատոմային ավիակրի ավիախմբի կազմի մեջ, որը Ճապոնիա կժամանի մինչև ընթացիկ տարվա վերջը, որպեսզի փոխարինի այնտեղ մշտապես ​​տեղակայված մեկ այլ ամերիկյան ավիակրի՝ «Ռոնալդ Ռեյգանին»: ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչը Nikkei Asia-ին հայտնել է, որ F-35C-երի էսկադրիլիաներ են տեղակայված նաև «Կառլ Վինսոն» և «Աբրահամ Լինքոլն» ավիակիրների վրա, որոնց պատասխանատվության գոտու մեջ է մտնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը:

F-35-երը հինգերորդ սերնդի գերձայնային կործանիչներ են։ Դրանք ներկայացված են երեք հիմնական մոդիֆիկացիաներով՝ F-35A (ստանդարտ թռիչք և վայրէջք), F-35B (ուղղահայաց թռիչք և վայրէջք) և F-35C (արձակում ավիակիրների տախտակամածից)։

Այս տարի ԱՄՆ-ից F-35-երի գնման գործարքներ են կնքել Իսրայելը և Լեհաստանը, շուտով դրանք նախատեսում է ձեռք բերել Հունաստանը:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա