Արտաքին 2 տարի առաջ - 11:47 15-07-2024

Նա արդեն հաղթել է. Մեդվեդևը՝ Թրամփի մասին

ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել Դոնալդ Թրամփի մասին։

«Նա արդեն հաղթել է, եթե նրան չսպանեն», - հակիրճ գրել է Մեդվեդևը և կից հրապարակել Թրամփի և իր լուսանկարը, որտեղ երկուսն էլ միանման վերնաշապիկով են։

Նշենք, որ նախօրեին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որոնք զրուցել են Politico թերթի հետ, կարծիք էին հայտնել, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Թրամփի հաղթելու շանսերը, նրա դեմ մահափորձից հետո, մեծացել են: Հանրապետականների մի մասը կարծում է, որ կատարվածը կամրապնդի նախկին նախագահին ընտրողների աջակցությունը, և նոյեմբերի ընտրություններում դա կտա իր արդյունքը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա

Ձեզ գուցե հետաքրքրի