ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Սարինա Սինգհը։
Նրա խոսքով՝ Օսթինը զրույցի ընթացքում ընդգծել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապի բաց ուղիների պահպանման կարևորությունը: