Ներքին 2 տարի առաջ - 13:15 11-07-2024

5 վիրավորներից 1-ը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք․ նոր մանրամասներ՝ Արմավիրի ավտովթարից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, վթարի հետևանքով 5 քաղաքացիներ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Oragir.News-ը կապ հաստատեց «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից մեզ հայտնեցին, որ ավտովթարից տուժած 5 քաղաքացիներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք․

«Մի հոգին ծանր է, այժմ վերակենդանացման բաժանմունքում է, փայծաղն է հեռացվել, կողերն են վնասված։ Մյուս բուժառուն քթոսկրի կոտրվածք ունի, կարող ենք վիճակը գնահատել միջին ծանրության, այժմ պատրաստվում է վիրահատության։ Մեկը ճակատի շրջանի կտրած վերք ունի, ենթադրելի է, որ պատճառը ապակու բեկորն է եղել, նա ևս ստաբիլ է։ Քաղաքացիներից մեկին դուրս ենք գրել, սալջարդ էր իր մոտ»,-հայտնում են բժշկական կենտրոնից։

«Արմավիր» ԲԿ-ից նաև հայտնեցին, որ 5 քաղաքացիների հետ նաև երեխա է եղել, ում վիճակը, բարեբախտաբար, լավ է, նրան ոչինչ չի պատահել։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող քաղաքացին մոտավորապես 40 տարեկան տղամարդ է։

Մեր տեղեկություններով՝ վթարից տուժած 5 քաղաքացիները հարազատներ են եղել։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ժամը 18։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Opel և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած