Արտաքին 1 ժամ առաջ - 22:57 26-10-2026

Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում․ Փեզեշքիան

Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում, և չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել։ Որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ՝ Իրանը ցանկանում է շարունակել իր միջուկային գործունեությունը՝ միջազգային իրավունքի նորմերի և պարտավորությունների շրջանակում»,- Փեզեշքիանի խոսքերը մեջբերում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ Իրանը պահպանում է խաղաղ նպատակներով միջուկային գործունեություն ծավալելու իր իրավունքը և ակնկալում, որ այն կհարգվի։

Փեզեշքիանը հակասական և ոչ կառուցողական է որակել այն մոտեցումը, երբ միջուկային հարցն օգտագործվում է որպես ճնշման, սպառնալիքների և միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու պատրվակ, մինչդեռ Իրանի վրա հարձակումներին զուգահեռ հնչում են բանակցությունների պատրաստակամության մասին հայտարարություններ։

Նրա խոսքով՝ նման քաղաքականությունը խաթարել է վստահությունը և խորացրել անվստահությունը ինչպես իրանական հասարակության, այնպես էլ պաշտոնատար անձանց շրջանում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած