Ներքին 1 տարի առաջ - 21:12 01-11-2024

Տատիկիս վերակենդանացման բաժանմունք չեն տանում, փող են ուզում․ հիվանդանոցից պարզաբանում են

«Մեր հնարավորությունների սահմաններում փորձել ենք ամեն ինչ անել, օգնել, չնայած նրանք հրաժարվեցին հետազոտությունից։ Առավել ոչինչ չկար մեզնից կախված։ Ու սկսվեց մի անախորժ իրավիճակ. հարազատների կողմից ոչ ադեկվատ վերաբերմունք, վիրավորանքներ, ընդունարանում բոլոր հիվանդների ներկայությամբ անիմաստ աղաղակներ. չեն լսել, չեն հասկացել մեր ասածները, չնայած որ մեր դաստիարակությունը թույլ չտվեց իրենց պահվածքին համարժեք վերաբերմունք ցույց տալ. սրանից ավել ոչինչ չի եղել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հանրապետական հիվանդանոցի բժիշկ Իվան Հարությունյանը։

Նշենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ մի աղջիկ բողոքում է, որ Հանրապետական հիվանդանոցում իր տատիկին վատ վիճակում տեղափոխելուց հետո ոչինչ չի ձեռնարկվել, ավելին, աղջկա խոսքերով՝ իր տատիկին դիտմամբ չեն պառկեցրել հիվանդանոցում, որ նրա հետ մի բան լինի, իրենք էլ փող աշխատեն։

Սակայն հիվանդանոցի բժիշկ Իվան Հարությունյանը, որը 2 օր առաջ Հանրապետական հիվանդանոցում հերթապահող բժիշկն է եղել, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ շտապօգնության մեքենայով 2 օր առաջ վերոնշյալ հիվանդին մոտեցրել են, ում անունը բժիշկը չէր հիշում։ Հարազատի խոսքերով՝ հիվանդը մոտ մեկ ամիս այդ վիճակում է գտնվել։ Դեմենցիայով տատիկ է եղել (դա ուղեղային ատրոֆիա է), երբ որ կամաց-կամաց սկսում են ծեր հիվանդները չհիշել, այսինքն՝ հիշողության կորուստ են ունենում, գիտակցությունը սկսում է մթագնել։

«1 ամիս հետո բերել են։ Հնարավոր սուր խնդիրը ժխտելու կամ հաստատելու համար հետազոտություն էր պետք, որը ամբուլատոր պայմաններում արդեն վճարովի հիմունքներով է լինում։ Մեր հնարավորությունների սահմաններում փորձել ենք ամեն ինչ անել, օգնել։

Այնպես չէ, որ մենք չենք ուզում օգնել կամ չենք աջակցում, մեզնից հնարավոր ինչ որ կապված է, և ինչը կարող ենք անել, միանշանակ արվում է։ Խոսքը վերաբերում է բոլորին, էնպես չէ, որ ինչ-որ անհատական, անձնական խնդիր է եղել, որ չենք ուզեցել անել, նման բան բնականաբար չի եղել, չէր էլ կարող լինել։ Ուղղակի անախորժ իրավիճակ էր, որովհետև մեզ ոչ մի ձև չէին ցանկանում ընկալել, ինչն է միտքը, և ինչ պետք է անել առհասարակ, չնայած նրանք հրաժարվեցին հետազոտությունից. առավել ոչինչ չկար մեզնից կախված»,-ասաց Իվան Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ հիվանդը իրականում հաշմանդամության կարգ ունի, բայց պետության կողմից կա որոշված հրաման, որի հիման վրա ամբուլատոր ծառայությունները պետք է վճարովի հիմունքներով լինի, և դա վերաբերում է բոլոր բուժհաստատություններին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից