Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 17:30 10-07-2024

Նախկիններն արդարացվում են, որովհետև նրանք երկիրը պահել են, ոչ թե սրանց նման ծախել․ հարցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, գալով իշխանության, պոպուլիստական ելույթներ էր ունենում, քննադատում ՀՀ նախկին ղեկավարներին, խոստանում, որ նախկին իշխանությունների առանցքային ներկայացուցիչներին քրեական պատասխանատվության են ենթարկվելու ենթադրյալ հանցանքների համար։

Չնյայած այս ամենին 2018 թվականից առ այսօր նախկին իշխանությունների որևէ առանցքային ներկայացուցիչ դատարանի օրինական վճռով մեղավոր չի ճանաչվել և պատասխանատվության չի ենթարկվել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ինչո՞ւ են արդարացվում նախկինները։

«Նախկինների հերն էլ անիծած, ներկաների հերն էլ անիծած, նոր ուժ է պետք, որ նորմալ ճանապարհ բռնի ու գնա առաջ»,- ասաց անցորդներից մեկը։ Նշենք, որ հարցված քաղաքացիներից մի քանիսը կողմ խոսեցին նախկին իշխանությունների մասին, ասելով, որ նրանց օրոք ամեն ինչ լավ էր։

Հիշեցնենք, որ գործող իշխանության օրոք՝ Մարտի 1-ի գործով արդարացվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «դիզվառելիքի գործով» արդարացվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն, փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու հոդվածներով մեղադրվող Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, երեկ էլ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին դադարանը մեղավոր ճանաչեց, սակայն ազատեց պատժի կրումից, ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի նկատմամբ էլ դատարանը համաներում կիրառեց և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
17:45 Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը. «Զսպեք Ձեզ»
15:51 Բերման են ենթարկել. բլոգեր Նարե Հովսեփյանի վրա հարձակված անձը հայտնաբերվել է