Եկել եմ և անում եմ այն, ինչ պետք է անեմ. Քևին Սփեյսին՝ Երևան այցի հետ կապված հակասությունների մասին

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 17:40 09-07-2024
«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Կինոյի տան Մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել կինոփառատոնի պատվավոր հյուր, թատրոնի և կինոյի ամերիկացի մեծագույն դերասան Քևին Սփեյսիի և երկրպագուների հանդիպումը։

Դերասանի խոսքով՝ թատրոնը կյանք է, իրական է, իսկ իր համար՝ մի քիչ այլ է։

Երկրպագուները հետաքրքրվեցին՝ ե՞րբ նորից կնկարահանվի ֆիլմերում։

«Այնքան բախտավոր եմ եղել վերջին 4-5 տարիների, որ հրաշալի ֆիլմարտադրողների հետ եմ զրուցել, որոնք ինձ հնարավորություն են տվել աշխատել իրենց հետ։ Հուզված եմ՝ այն բոլոր նախագծերով, որոնք գուցե կյանքի կկոչվեն։ Դա ինձ համար, իհարկե, հպարտություն է։ Շատ գնահատում եմ դա»,- պատասխանեց նա։

Բացի թատրոնին և կինոյին առնչվող հարցերից, երկրպագուները նաև քաղաքական ուղղվածությամբ հարցեր ենտվել։ Նրանք հետաքրքրվել են՝ ո՞վ կհաղթի ԱՄՆ ընտրություններում՝ Բայդե՞նը, թե՞ Թրամփը։

«Այս հարցին պատասխանելու շատ ձևեր կան։ Բայց ես չեմ ուզում քաղաքականության մեջ մտնել»,- նշել է Սփեյսին։

Հարցին՝ իչու է իր հետ հանդիպումը Ամերիկյան համալսարանում չեղարկվել և ինչ կարծիք ունի մամուլում շրջանառվող հակասական լուրերի մասին, Սփեյսին պատասխանեց․ «Ինձ հրավիրել են ձեր երկիր՝ ներկա լինելու կինոփառատոնին։ Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը։

Հրաշալի ժամանակ եմ անցկացրել ուսանողների հետ։ Ես ոչ մի բան չգիտեմ, եկել եմ և անում եմ այն, ինչ պետք է անեմ»։

Հիշեցնենք՝ երբ հայտարարվեց, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու թատրոնի և կինոյի ամերիկացի մեծագույն դերասան Քևին Սփեյսին, Հայաստանում մի շարք կազմակերպություններ բավականին կոշտ էին արձագանքել՝ ասելով, որ «կարծես թե այդպես քաջարելում են բռնարարաների գործողությունները երկրում, որտեղ այդ խնդիրը բավականին ցավոտ է», քանի որ դերասանին մեղադրում են տարբեր կանանց դեմ սեռական ոտնձգությունների մեջ։ Ամերիկյան համալսարանում Սփեյսիի հետ նախատեսված հանդիպումը չեղարկվել է։

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»

Ձեզ գուցե հետաքրքրի