Արտաքին 3 տարի առաջ - 18:00 28-04-2023

Կովկասում լարվածությունը պահպանվում է հայ-ադրբեջանական հակասությունների պատճառով. Տասմագամբետով

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ այսօր աշխարհում մեծանում է հակամարտությունների ներուժը, ինչն ազդում է կազմակերպության սահմանների ողջ երկայնքով ստեղծված իրավիճակի վրա։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Տասմագամբետովն ասել է՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։

«Աշխարհը վերադառնում է առճակատման ժամանակաշրջան՝ հակամարտությունների ներուժի հետագա ամրապնդման հեռանկարով: Բացասական միտումներն ուղղակիորեն ազդում են իրավիճակի վրա ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծով»,- ասել է նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտել է, որ այսօր կազմակերպության միասնական շտաբը գործում է ծանր պայմաններում։ Նա նշել է, որ միջազգային հարաբերությունները ներկայումս խորը վերափոխման են ենթարկվում, փոխվում են տասնամյակներ շարունակ հաստատված աշխարհակարգի հիմքերը։ «Համաշխարհային քաղաքականության առանցքային ոլորտներում ցանկություն կա ապահովելու սեփական շահերը՝ ի վնաս ընդհանուր տարածաշրջանային անվտանգության հրամայականների»,- ասել է նա։

Տասմագամբետովը հայտնել է, որ ՀԱՊԿ-ի արևմտյան ուղղությամբ զորքերի խմբավորումների կուտակումը, ռազմական ենթակառուցվածքների զարգացումը շարունակվում է։

Նա միևնույն ժամանակ նկատել է, որ Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարիներ շարունակ հակասությունների պատճառով։ Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին, ապա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ աճում է ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչական խմբավորումների ներթափանցման սպառնալիքը ՀԱՊԿ անդամ երկրների տարածք։

«Հատկապես մտահոգիչ են Աֆղանստանի տարածքից բխող բարդ սպառնալիքները, այս դժվարին պայմաններում Միացյալ շտաբը նշանակալի ներդրում է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և հարակից շրջաններում հավաքական անվտանգության ապահովման գործում»,- հավելել է Թասմագամբետովը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա