Արտաքին 2 տարի առաջ - 09:35 08-07-2024

Մակրոնի կոալիցիան երկրորդն է․ Ֆրանսիայի ԱԺ ընտրության նախնական արդյունքները հայտնի են

Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունում հաղթել է ձախ կուսակցությունների կոալիցիան՝ «Նոր ժողովրդական ճակատ»ը՝ ստանալով 182 մանդատ։ Այդ տվյալները հրապարակվել են Monde թերթում։

Երկրորդ տեղում է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կոալիցիան՝ 168 մանդատով։

Մարին Լը Պենի «Ազգային միություն»-ը դարձել է երրորդը, խորհրդարանում այն ներկայացված կլինի 143 պատգամավորով։

Հանրապետականները կարող են 45 մանդատի հույս ունենալ, իսկ մնացած ուժերը միասին ստացել են 39 մանդատ։

Միևնույն ժամանակ, Parisien թերթն ավելի ուշ հաղորդել է, որ ՆԳՆ վերջնական՝ թարմացված տվյալների համաձայն՝ «Նոր ժողովրդական ճակատ»-ը ստացել է 174 մանդատ, նախագահ Մակրոնի կոալիցիան՝ 156, «Ազգային միություն»-ը՝ 143: Հանրապետական ​​կուսակցությունը և նրա դաշնակիցները, ըստ այդ տվյալների, կստանան 66 մանդատ, մյուսները՝ 38։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր