Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:49 05-07-2024

Գյումրիում այս տարի Վարդավառը կանցկացվի Բարեկամության զբոսայգում

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Գյումրիում այս տարի Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության տոնը կնշվի տոնին հատուկ ծեսերի կատարմամբ։ Երկօրյա փառատոնը կմեկնարկի հուլիսի 6-ին։ Ջրավազանները կլցվեն վարդաջրերով, ջրախաղը բակերից կտեղափոխվի այգի․ կհնչի ազգային երգ-երաժշտություն, կմատուցվեն ազգային պարեր ու կկազմակերպվի ազգային խոհանոցը ներկայացնող ուտեստների համտես, կլինի խնձորների հյուրասիրություն: Այս ամենը տեղի կունենա «Վարդավառ-փառատոնի» շրջանակում հուլիսի 6-ին և 7-ին՝ Գյումրու Բարեկամության զբոսայգում:

Նշենք, որ փառատոնը կազմակերպվել է Զբոսաշրջության եւ քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF) կողմից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի օգնությամբ և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

Նշենք, որ 2018 թվականից սկսած Գյումրիում Վարդավառը տարբեր ձևաչափերով են տոնել։

Նախորդ տարիներին ջրախաղը բակերից տեղափոխվում էր կենտրոնական հրապարակ, նախորդ տարի էլ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածք։ Այս տարի այն Բարեկամության զբոսայգում կանցկացվի։

Հավելենք, որ Վարդավառին ընդառաջ նախապատրաստական փորձարկման աշխատանքներ են այսօր իրականացվել Բարեկամության զբոսայգում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան