Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 14:34 29-06-2024

Հնդկաստանի պողպատի եւ առեւտրի նախարարությունները չինական ներմուծման աճի վերաբերյալ բանակցություններ են վարում . ԶԼՄ

Հնդկաստանի պողպատի եւ առեւտրի նախարարությունները չինական ներմուծման աճի բանակցություններ են վարում, հատկապես էժան չինական ապրանքների, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Հնդաստանի կառավարությունում ունեցած աղբյուրներին։

Մարտին ավարտված ֆինանսական տարում Հնդկաստանը դարձել է պողպատի նետտո-ներմուծող, եւ այս միտումը շարունակվում է. ապրիլին եւ մայիսին պատրաստի պողպատի ներմուծումը հասել է հնգամյա առավելագույնին՝ ըստ կառավարության նախնական տվյալների։ Ապրիլ-մայիս ընթացքում Հնդկաստանը ներմուծել է 1,1 մլն մետրիկական տոննա պատրաստի պողպատե արտադրանք, ինչը 19,8 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ։
«Մետալուրգիայի նախարարությունը առեւտրի նախարարությանը տեղեկացրել է ներմուծման աճի մասին, եւ արդյունաբերությունն սկսել է հետաքննությունը»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ Հնդկաստանը հետեւում է էժան չինական ներմուծմանը, քանի որ վերջին ամիսներին Չինաստանը շարունակում է մնալ պղնձի ամենախոշոր արտահանողը Ասիայի մեծությամբ երրորդ երկիր։ Պողպատի հնդկական խոշոր արտադրողները, ինչպիսին է Tata Steel-ը, նշել են, որ չինական ներմուծումն «աճող մտահոգություն» է առաջացնում։

Հնդկաստանի պողպատաձուլական գործարանները քանիցս կոչ են արել կառավարությանը միջամտել եւ բարձրացնել ներմուծման հարկերը։ Բայց պողպատի դաշնային նախարարությունը դիմադրել է այդ կոչերին՝ վկայակոչելով տեղական բարձր պահանջարկը։

Շաբաթ ավելի վաղ ArcelorMittal Nippon Steel-ի բարձրաստիճան ներկայացուցիչը Հնդկաստանում հայտնել է, որ կառավարությունը պետք է դիտարկի պողպատի բազային մաքսատուրքի բարձրացման հարցը 7,5-ից 12,5 տոկոսի՝ ներմուծման աճի պատճառով։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը