Ներքին 2 տարի առաջ - 16:43 28-06-2024

ԵԽԽՎ-ն փաստել է, որ Չալաբյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական քրեական հետապնդում

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրերս հրապարակվեց Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը, որում ի թիվս այլնի անդրադարձ է կատարվել մեր պաշտպանյալ Ավետիք Չալաբյանի քրեական գործին։

Մասնավորապես, ԵԽԽՎ-ն փաստել է, որ Չալաբյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական քրեական հետապնդում, իսկ հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրռելու հանցակազմը հակասում է խաղաղ հավաքների ազատության եվրոպական ուղեցույցին, որի համաձայն՝ հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը չի կարող քրեականացվել, և քրեական պատժի կիրառումն այս դեպքում ոչ իրավաչափ է։

Այս մասին մենք խոսել ենք քրեական հետապնդման առաջին իսկ օրվանից և սահմանադրական դատարան դիմելու միջնորդություններ ենք արել և՛ դատախազությանը և՛ գործը քննող ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին (նախագահող՝ Մ․ Մարտիրոսյան), որոնք (բնականաբար) մերժվել են։
Այժմ գործը գտնվում է վերաքննիչ քրեական դատարանի վարույթում (նախագահող՝ Ա․ Նիկողոսյան), որի շրջանակներում նույնպես ՍԴ դիմելու միջնորդություն ենք ներկայացնելու և որպես լրացուցիչ հիմնավորում ներկայացվելու է նաև այս զեկույցը»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով