Ներքին 2 տարի առաջ - 22:10 27-06-2024

Գործ ունենք խտրական արդարադատության հետ. Սերգեյ Հարությունյան

Հայաստանում խտրական արդարադատություն է իրականացվում: Սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթի ընթացքում հայտարարեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Գործ ունենք խտրական արդարադատության հետ: Ո՛չ Աշոտ Սիմոնյանի դեպքով, երբ ոստիկանների կողմից դաժանաբար ծեծի ենթարկվեց ԱԺ պատգամավորը, ո՛չ ԱԳՆ-ի դեպքով, երբ սադրանքների հետևանքով մարդկանց նկատմամբ անհիմն ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին և 29 անձ ձերբակալվեց, ո՛չ հունիսի 12-ի դեպքով, երբ կազմակերպված սադրանքների հետևանքով անհամաչափ ուժ կիրառվեց, մարդիկ բռնության, ծեծի ենթարկվեցին, նաև հատուկ աննախադեպ միջոցներ կիրառվեցին, որոնք ցույցեր ցրելու համար չեն նախատեսված, այլ ահաբեկիչների դեմ պայքարելու, այդ բոլոր գործերով չկա ոչ մի ոստիկան, որին մեղադրանք է առաջադրվել։ Ե՛վ ԱԳՆ-ի դեպքով ունենք կալանավորված ու ձերբակալված անձինք, և հունիսի 12-ի դեպքով»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով` ապօրինություններ թույլ տված ոստիկաններին իշխանության հրահանգով պատասխանատվության չեն ենթարկում առաջին հերթին այն պատճառով, որպեսզի «համակարգը չերերա»՝ ոստիկանների գործընկերները չերկմտեն՝ ապօրինի հրամաններ կատարելիս և վախ չունենան, որ դրա համար կարող են պատժի ենթարկվել։

«Այսօր լրատվականներում տարածվեց մի հոդված, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ուժայինների հետ եւ ասել, որ հանկարծ որեւէ ոստիկան պատասխանատվության չենթարկվի: Պա՞րզ է չէ` ինչ է կատարվում» ,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում