Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:30 25-06-2024

Փաշինյանի հետևից. Ադրբեջանցիների ձայները լսելի են․ կրակում են, փամփուշտները մեր տանիքին են լցվում․ Ներքին Հանդի բնակիչ

«Արդեն 4 տարի է, ինչ Ներքին Հանդ գյուղը շրջափակման մեջ է գտնվում, 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանցիներն ավելի շատ խորացան ու հիմա գյուղը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի բնակիչ Լուսինե Բաբայանը։

«Մեր եկեղեցին, գերեզմանոցները, ջրի ակունքները, ամբողջը գտվում է ադրբեջանցիների վերահկսողության տակ կամ միջդիրքային հատվածում, գյուղը 3 կողմից շրջափակման մեջ է, այլընտրանքային ճանապարհն էլ դիտարկվում է, ապահով չէ։ Անհնար է գերեզմանոց գնալը, մահեր էլ գրանցվեցին, մարդիկ Կապանում հուղարկավորեցին։

Երկու տարի առաջ գյուղացիների խնդրանքով, ստորագրությունով նամակ ենք ձևակերպել Կառավարությանը, վարչապետին, ասել ենք, որ մեր վիճակը սա է։ Գալիս-գնում են։ Վերջին այցի ժամանակ էլ Փաշինյանն ասաց, որ սահմանազատում պետք է լինի։ Ասաց, որ բարդ գործընթաց է, կոնկրետ ժամանակ չնշեց։ Անզեն աչքով էլ երևում են ադրբեջանցիները, իրենց ձայներն էլ են գալիս։ Մեր գյուղի վիճակը շատ վատ է, թե վերջը ինչ կլինի... Որ կրակում են, փամփուշտները թափվում են մեր տանիքների վրա։

Մի օր պետք է չէ՞ դրանց պատասխան տան։ Այդ ի՞նչ եղավ, 30 տարի ձայն չէին հանում, բայց այսօր մատ են թափ տալիս մեզ վրա։ Ինչի՞ հասանք այս օրին, ինչի՞ այսքան թուլացանք, բա մենք էն նույն հպարտ ժողովուրդը չէի՞նք... Պետք է հույսներս չկորցնենք, մի բռունցք դառնանք, որ կարողանանք հարցներս լուծել»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին երկօրյա այցով ուղևորվել էր Սյունիք, բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսել էր սահմանազատման աշխատանքներից։

Oragir.News-ը ևս ուղևորվել է Սյունիքի մարզ, եղել նույն գյուղերում և բնակիչներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս են գնահատում Փաշինյանի այցը, արդյոք գո՞հ են նրա աշխատանքից։

Փաշինյանի հետևից.

Գյուղում մարդ մահացավ, գետի կողքին թաղեցինք, գերեզմանոցը ադրբեջանցիների ձեռքին է. Ներքին Հանդի բնակիչ
Եթե Փաշինյանը չկարողանա գործը գլուխ բերել, պետք է կախ տան նրան․ Ծավի բնակիչներ
Խոհանոցում չեմ կարողանում մի բան պատրաստել, թուրքը դիմացն է․ Ներքին Հանդի բնակիչ
Փաշինյանը լա՛վ է արել, ասել է՝ Արցախը Ադրբեջան է․ թշնամու նշանառության տակ գտնվող Ծավ գյուղի բնակիչ
Ղեկավարը պետք է դուխով լինի, որ դուխով չի, դա արդեն լավ չի. կոռնիձորցիները՝ Փաշինյանի այցի մասին
Եթե քո խելքի բանը չի, դիմում գրի, դուրս արի. Խնձորեսկի բնակիչը՝ Փաշինյանին
Ի՞նչ Փաշինյան, ինքը մեզ հետաքրքիր չի․ Իշխանասարի բնակիչ
Փաշինյանը չի իջել մեքենայից, ժողովրդին չի հանդիպել. Իշխանասարի բնակիչ

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել