Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 17:05 24-06-2024

Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին` նշելով, որ իր մանդատի շրջանակում պարբերաբար այցելում է Ադրբեջան և Հայաստան՝ նպաստելու տարածաշրջանում երկխոսությանը, անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը։

«Թեև միջազգային մասնակցությունը խաղաղության բանակցություններին վերջին ամիսներին ավելի սահմանափակ է եղել, քան նախորդ երկու տարում, մենք ուրախ ենք արձանագրել հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպումների ընթացքում գրանցված առաջընթացը»,- ասել է Կլաարը:

Նա նշել է, որ Եվրամիությունը ողջունել և գնահատել է այնպիսի դրական զարգացումներ, ինչպիսիք են 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը COP29-ի և բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ, 2024 թվականի ապրիլի 19-ին սահմանների սահմանազատումը սկսելու մասին համաձայնագիրը, որը վերահաստատել է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի կարևորությունը՝ որպես հիմք սահմանների սահմանազատման և սահմանագծման հետագա աշխատանքների համար:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հսկայական ազդեցություն կունենա երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի վրա։ Այն բոլորովին նոր իրավիճակ կստեղծի, որտեղ ավտոմատ կերպով կմեծանան առևտրատնտեսական փոխգործակցության հնարավորությունները։

«Դա կազդի նաև տարածաշրջանում ԵՄ աշխատանքի վրա, քանի որ Եվրամիությանը թույլ կտա ավելի լայն տարածաշրջանային համագործակցություն ծավալել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների մասնակցությամբ»,-ասել է Կլաարը։

Նա նաև հավելել է․ «Ինչպես բազմիցս ասվել է, ԵՄ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանը բոլոր ոլորտներում տարբեր միջոցով՝ հատկապես կենտրոնանալով տարածաշրջանային կապի և տրանսպորտի վրա՝ կախված կողմերի միջև պայմանավորվածություններից»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան