Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:20 23-06-2024

Մեր քյարը տանջանքն ու վարկ մարելն է. Շիրակի մարզի ֆերմերները բերքի իրացման խնդիր ունեն

Շիրակի մարզի ֆերմերները ահազանգում են, որ բերքը ցանում են, բայց եկամուտ չեն ստանում։ Գյուղացիները բերքի իրացման խնդիր ունեն:

Նշենք, որ արդեն 2-րդ տարին է՝ Շիրակի մարզում կարտոֆիլ մշակողները եկամուտ չեն ստանում: Արտահանում չկա, ստացված բերքը պահանջարկից մի քանի անգամ ավելին է:

«Արտահանում չկա, Ռուսաստանի հետ առևտուր չեն անում։ Թարսի նման էս 2 տարի է՝ բերքը շատ է, էժան տալիս ենք, որ գոնե չփչանա։ Պահեստները դեռ անցած տարվա կարտոշկա կա, որը ծլել էր սերմացու օգտագործեցինք, որն էլ, որ փչացել էր անասուններին ենք տվել, գոնե կաթը կավելանա, չնայած որ էսօր կաթի մթերումն էլ է խնդիր։ Այսինքն` ստացվում է, որ ամակդ ջուրն է լցվում։ Ամեն ինչ ներդնում ես հողի մեջ, որ եկամուտ ունենաս։ Մեր քյարն էլ տանջանքն է ու վարկ մարելն է»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է ազատանցի ֆերմերը։



Հայաստանում երկրորդ հացն է համարվում կարտոֆիլը, որի ինչպես նաև ցորենի աճեցումը երկրի համար պարենային անվտանգության խնդիր է, բայց պետությունը ոչինչ չի ձեռնարկում տեղական արտադրողին աջակցելու համար, ավելին, ներկրումն էլ իր հերթին է խնդիրներ ստեղծում հողագործների համար:

«Մենակ կարտոֆիլը չէ, ցորենն ու գարին էլ է պրոբլեմ։ Սերմը առնում ենք, պարարտանյութը առնում ենք, էլ չասեմ, թե ինչքան վառելիք ենք ծախսում...վաճառքի գինը 70 դրամ է։ Էդ էլ է բախտի բան...կարկուտ չեղավ գոնե մի քիչ շահած դուրս կգաս: Եթե պատերազմի վտանգի տակ գտնվող երկիրը գյուղնախարարություն չունի, արդեն պարզ չէ՞։ Առաջ գիտեիր ում դիմեիր, որտեղ դիմեիր։ Սիրուն-սիրուն խոսում են, բայց տակը բան չկա։ Ու՞մ համար է գաղտնիք, որ էսօր ֆերմերները բերքի իրացման խնդիր ունեն և դա պայմանավորված է իշխանության վերաբերմունքով։ Ռուսի հետ են թշնամանում, այ տղա ռուսը շատ չէ մի ամիս Լարսը փակ պահի գյուղատնտեսությունդ վարի կգնա։ Երկրորդ տարին է ինչ է մեր քաշածը...դառը դատես, մեջն էլ բան չկա։Երկրի ղեկավարը չգիտի՞ որ կարտոֆիլը Կրասնոդար, Ռուսաստանի այլ քաղաքներ է արտահանվում, ինչի՞ են էս ժողովրդին ճզմած պահում։ Առևտուրն էլ է քաղաքականություն, ամեն ինչն էլ քաղաքականություն է»,-ասում է ազատանցի Նորայրը։

Գյուղացիներից մեկն ասում է` եղունգ ունես, գլուխդ քորի։



«Մատից փուշ հանող չկա...ես քչացրել եմ կարտոֆիլի ցանքը, որ պտի մինուսով դուրս գամ ինչի՞ս է պետք, ավելի լավ է գնամ արտագնա աշխատանքի։ Մեր պահեստը դեռ անցած տարվանից մնացած կարտոշկա կա...էժան ես տալիս չեն ուզում, ձրի ես տալիս չեն ուզում»,-ասում է ֆերմերը։

Ֆերմերները վրդովվում են, որ կառավարությունը իրենց օժանդակելու փոխարեն, գյուղատնտեսությունը հետևողականորեն քանդում է և այդ կերպ վնաս հասցնում տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը, որն և՛ պարենային անվտանգության խնդիր է լուծում, և սոցիալական հարցեր։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
20:59 Աշխատանքից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը
18:17 Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան