Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:25 08-05-2025

Եթե բոյը 1.40 է, մարդը ոչինչ չի կարող անել, որ դառնա 1.57. ես էլ ավելորդ քաշից տառապող մարդ եմ. Փաշինյան

Բաներ կան, որ մենք մտածում ենք, բայց դրա մասին չի ստացվում բարձրաձայնել, կառավարության նիստին «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օրինակ, երբեք չեմ հասկացել, թե ինչու 36 տարեկանին չի կարելի ոստիկանությունում ծառայության մտնել։ Արդեն 7 տարի է՝ ես այդ մասին մտածում եմ, ու քննարկում ենք՝ այս որոշումն ինչու է այսքան ձգվում։ Պարեկային ոստիկանության հիմնադրման ընթացքում բոյի խնդիր առաջացավ։ Մենք եկանք ու ասացինք, որ եթե դուք այսքան հասակ ունեք, ձեզ կարող ենք պարեկային ոստիկանությունում աշխատանքի ընդունել, եթե այդ հասակից ցածր եք՝ չենք ընդունում։ Ես այստեղ շատ մեծ դիսոնանս եմ տեսնում։ Այդ մարդը ծնվել է այդքան, եթե իր բոյը 1.40 է, նա ոչ մի օբյեկտիվ բան չի կարող անել, որ իր բոյը դառնա 1.57»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե մյուս կողմից էլ զինվորական ծառայության մեջ տեսնում է մարդկանց, որոնք քաշի ստանդարտներն անգամներով գերազանցում են, սակայն նրանց ոչինչ չեն ասում։

«Հիմա բնությունը էդ մարդուն ըտենց ա ստեղծել՝ 1.49, ու մենք ասում ենք, թե քեզ չենք ընդունում աշխատանքի։ Խնդրում եմ ճիշտ հասկանալ, որովհետև ես ինքս էլ ավելորդ քաշից տառապող մարդ եմ։ Սա մեր մտածողության ձևերի դեֆորմացիաների մասին է։ Եթե բոյի ստանդարտը չենք հանել, պետք է հանենք»,-ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը