Ավելին 5 տարի առաջ - 23:51 13-05-2021

Քոլին Ֆարրելը պայքարում է Անգելմանի սինդրոմով տառապող որդու խնամակալության համար

Վերջերս հայտնի է դարձել Քոլին Ֆարրելլի եւ նրա նախկին կնոջ` Կիմ Բորդենեյվի միջեւ լարված հարաբերությունների մասին: Նրանք պայքարում են դատարանում իրենց որդու ` Ջեյմսի խնամակալության համար: Տղան չափահաս կդառանա այս տարվա սեպտեմբերին, սակայն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից զրկված կմնա: Նա չի մասնակցի դատարանում խնամակալության գործըթնացին:

Ջեյմսը տառապում է Անգելմանի սինդրոմով, որը գենետիկ հիվանդություն է նրա մոտ: Ջեյմսը չի կարողանում խոսել, արտահայտել ինքնազգացողությունը, հոգ տանել սեփական առողջության մասին: Չնայած նա չի կարող իր կարծիքն արտահայտել, այնուամենայնիվ մասնագետը գտնում է, որ նա դատարանում ցանկություն կհայտներ մնալ երկու ծնողների հետ:

Ֆարրելը չի թաքցնում անհանգստությունը խնամակալության հարցի շուջ:

Առաջին անգամ նա խոսել է Ջեյմսի հիվանդության մասին մի քանի տարի առաջ: Ըստ նրա` հատուկ կարիքներ ունեցող երեխայի կյանքի համար պայքարելը շատ ծանր է: Սիրտդ կարող է չդիմանալ, դառնալ խոցելի եւ բաց վերք: Այնուամենայնիվ պետք է ուժ գտնել եւ սիրել շատ` ծանր իրավիճակն հաղթահարելու համար:

Դատարանում խնամակալության հարցով նիստը նշանակված է սեպտեմբերի 27-ին:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան