Մամուլ 5 տարի առաջ - 10:54 02-02-2021

ՆՈՐ ԼՈՒՐ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՂ ԶՈՒՅԳԵՐԻ ՀԱՄԱՐ. ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կկատարվեն։ Պարզվում է, որ գործող օրենքով նախատեսված են մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտ են առաջացնում անպտղությամբ տառապող բազմաթիվ մարդկանց համար, ինչը անուղղակի ձեւով ազդում է բնակչության ծնելիության աճի վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններով, Առողջապահության նախարարությունը մտադիր է մարզերում եւ քաղաքային պոլիկլինիկաներում զարգացնել վերարտադրողական բժշկությունը, հետեւաբար նման խնդիր ունեցող զույգերը, որոնց բուժումը միջինում տեւում է 1-ից 2.5 տարի, հնարավորություն կունենան Երեւան այցելելու փոխարեն բուժումն կիրականացնեն տեղում ստեղծված ծառայությունների միջոցով:

Ի դեպ, այս որոշման նախագծում մի լրացում է արվել, ըստ որի՝ սաղմերի օգտագործման համար կսահմանվի պահպանման ժամկետ, որից հետո զույգի՝ տղամարդու, կնոջ կողմից սաղմի հետագա ճակատագիրը հստակեցնելու դիմում չներկայացնելու դեպքում բուժհաստատությունը հնարավորություն կստանա տնօրինել սաղմերը՝ ըստ իր հայեցողության` անհատույց տրամադրել այլ անպտուղ զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջ, որը կարող է կրել հղիություն: Նախագիծն այս պահին քննարկման փուլում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա