Ներքին 2 տարի առաջ - 18:15 19-06-2024

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք հարցեր։

Ընդգծելով ՄԱԿ-ի կառույցների հետ ունեցած ոլորտային արդյունավետ համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել վերջիններիս ներդրումը՝ Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին աջակցելու գործում։ Այս համատեքստում, մասնավորապես՝ շեշտվել է համատեղ իրականացված աշխատանքների կարևորությունն աշխատանքի և զբաղվածության, սոցիալական աջակցության, երեխաների իրավունքների պաշտպանության, կանանց հիմնահարցերի և մարդկանց թրաֆիքինգի ոլորտներում։

«ՄԱԿ-ի կառույցների հետ ունենք համագործակցության լայն շրջանակ, որն ընդգրկում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի գրեթե բոլոր ոլորտները։ Ուրախ ենք և պատրաստակամ՝ շարունակելու համատեղ աշխատանքներն ինչպես արդեն նախանշված, այնպես էլ նոր ուղղություններով»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով ոլորտային ռազմավարություններին՝ Նարեկ Մկրտչյանը, մասնավորապես՝ ներկայացրել է ժողովրդագրության, զբաղվածության, սոցիալական աջակցության ոլորտներում սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Նախարարը նշել է, որ աշխատանքի և զբաղվածության ոլորտի գերակայություններին անդրադարձ է կատարվել նաև օրերս Ժնևում կայացած Աշխատանքի միջազգային համաժողովի 112-րդ նստաշրջանին, որի շրջանակում քննարկվել են նաև աշխատանքային իրավունքների խթանման, կայուն զբաղվածության ապահովման, արժանապատիվ աշխատանքի և աղքատության դեմ պայքարի ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։

Ֆրանսուազ Ժակոբը ևս շեշտել է նախարարության հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը և վերահաստատել պատրաստակամությունը՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր՝ ոլորտի զարգացման ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք