Ներքին 1 տարի առաջ - 19:32 31-07-2025

Համբարձում Մաթևոսյանը և Ֆրանսուազ Ժակոբը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցեր

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին և մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Հանդիպման հիմնական առանցքը 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերն էին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովի կազմակերպման հիմնարար ուղղությունները՝ սկսած անցկացման վայրի և տեխնիկական պայմանների հարցերից մինչև այն, թե ինչպես ապահովել ակտիվ հանրային իրազեկում և ստեղծել ներառական միջավայր, որտեղ բոլոր շահակիցները կունենան լիարժեք մասնակցության հնարավորություն։

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը՝ ինչպես կազմակերպչական, այնպես էլ բովանդակային մակարդակներում, որպեսզի ապահովվի, որ COP17-ը դառնա արդյունավետ հարթակ համաշխարհային բնապահպանական քաղաքականությունների ձևավորման և փորձի փոխանակման համար։

Նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի համաժողովի բարձր մակարդակով կազմակերպմանը և կունենա երկարաժամկետ ազդեցություն գլոբալ բնապահպանական օրակարգի վրա։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը