Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:06 17-06-2024

Բագրատ Գալստանյանը պետք է մաշվի փողոցում հին կոշիկի պես․ Ալեն Սիմոնյան

ՔՊ-ն քիչ առաջ բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը։ Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ Կառավարությունը վայելում են ժողովրդի աջակցությունը։

«Վազգեն Մանուկյանի փոխարեն բերին Վազգեն Գալստանյանին։ Ի՞նչն էր փոխվել, խնդիրնե՞րը, պահանջնե՞րը։ Մարդիկ էլ ենք նույնը մնացել, մարդկանց քանակն էլ է նույնը մնացել»,-ասաց նա։

Հարցին, թե ինչու է սա ուղերձ և ոչ թե անվստահության գործընթաց, Ալեն Սիմոնյանը ասաց, որ իրենք էլ վստահ չեն, որ ժողովրդից ավելին պետք է ակնկալեն։

Դիմելով Բագրատ Սրբազանին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Էդ մարդուն 2 բան ունեմ ասելու․ ինքը տևական ժամանակ ձև էր ման գալիս իրավիճակից դուրս գալու համար։ Կա՛մ պետք է ամեն ինչ աներ, որ իրեն ձերբակալեին, կա՛մ մարդկանց տաներ բախման։ Նա երկուսն էլ արեց, որի համար ամոթ իրեն, որ մարդկանց տարավ բախման»։

Սիմոնյանը վստահություն հայտնեց՝ նոյեմբերի 9-ի կրկնությունն էին ուզում անել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»