Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:35 17-06-2024

Նիկոլ Փաշինյանը հո ապուշ չէ․ հարցում՝ Խոջալուի մասին 

Թշնամի պետության ղեկավար Իլհամ Ալիևը օրերս Խոջալու (Իվանյան) տեղափոխված ադրբեջանցիների հետ հանդիպմանը ժամանակ ասել է, որ Հայաստանի իշխանությունը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի։

1992 թվականին Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունները Ադրբեջանը տասնյակ տարիներ ջանում է ներկայացնել իբրև հայերի կողմից ադրբեջանցիների «ցեղասպանություն», հայկական կողմը հերքում է այդ պնդումը և քարոզչական հնարք որակում այն:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը տեղի կտա՞ Ալիևի պահանջին և կճանաչի Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանության։

Քաղաքացիներից շատերն ասացին, որ ինչ էլ լինի միևնույնն է Փաշինյանը չի ճանաչի Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանության։

«Իհարկե ոչ։ Ալիևը ինքը ցեղասպան է, ոնց կարող է ստիպել Փաշինյանին ճանաչել։ Մի օր համաշխարհային մարդկությունը նրանից կպահանջի»,- ասաց մի տղամարդ։

«Նիկոլ Փաշինյանը հո ապուշ չի, որ ճանաչի Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանութուն ճանաչի»․- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Հիշեցնենք, որ 1992 թվականին փետրվարի 26-27-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին գյուղը։ Մինչև ռազմագործողության սկիզբը հայկական զինված ուժերը, բնակչությանը անվտանգ հեռացնելու նպատակով, Կարկառի հոսանքով դեպի Աղդամ միջանցք էին բացել։ Սակայն Ադրբեջանի ազգային ճակատի զինյալները, իրենց հանրապետության նախագահ Այազ Մութալիբովին իշխանությունից հեռացնելու նպատակով, Աղդամի մատույցներով թուրք-մեսխեթցիներին գնդակահարում են, անարգում դիակները և այդ ամենը բարդում հայեր վրա։ Այդ մասին ժամանակին խոստովանել է նաև Այազ Մութալիբովը։ Այսօր էլ Ադրբեջանի քարոզչական մեքենան շարունակում է շահարկել վերոհիշյալ իրադարձությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան

Ձեզ գուցե հետաքրքրի