Ուղիղ եթեր
Միջազգային ասպարեզում լսելի ձայնը նրան դարձրել են Բաքվի թիրախ. միջազգային մամուլը Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին
copy image url

Միջազգային ասպարեզում լսելի ձայնը նրան դարձրել են Բաքվի թիրախ. միջազգային մամուլը Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին

Ներքին 10 ամիս առաջ - 15:21 17-06-2024
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին ներկայացված դիմումին, որը հորդորում է կոմիտեին դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

Reuters գործակալությունը մասնավորապես մեջբերել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերին, որը նշել է. «Ուշագրավ է, որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին դիտում է որպես սպառնալիք և փորձում է նրան լռեցնել կամայական կալանքով, իսկ վերջի շրջանում՝ նաև խոշտանգումներով: Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ միջազգային ասպարեզում իրեն լուրջ վերաբերվեն, ապա անհապաղ պետք է դադարեցնի այդ գործողությունները և ազատ արձակի Վարդանյանին ու մյուս հայ բանտարկյալներին»:

Ֆրանսիական Le Figaro -ն ևս ծավալուն անդրադարձ է կատարել փաստին՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանի հարազատները խիստ անհանգստացած են նրա վիճակով: Պարբերականը հիշեցնում է, որ մարդասիրական գործունեության համար Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրված Վարդանյանը ներկայումս խոշտանգումների է ենթարկվում Բաքվի բանտում:

Պարբերականը մեջբերել է Ռուբեն Վարդանյանի ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի խոսքերը, որը պատմել է, թե ինչպիսի խոշտանգումների մասին է իրենց հայտնի դարձել. «Նրան հնարավորություն չի տրվել ոչ քնելու, ոչ նստելու: Նրան երկու օր շարունակ զրկել են խմելու ջրից, նա չի ունեցել հիգիենայի պարագաներ»:

Պարբերականը հիշեցնում է, որ Ռուբեն Վարդանյանի հետ Բաքվի բանտում են ևս 22 հայեր, որոնց թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությունը: Նշվում է, որ Վարդանյանը Լեռնային Ղարաբաղ էր տեղափոխվել՝ փորձելով օգնել տեղի բնակչությանը: Այնտեղ գտնվելու ժամանակահատվածում նրան հաջողվել էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի խնդրի և այնտեղ տիրող իրավիճակի վրա: «Հենց Վարդանյանի խարիզմատիկ անձը և միջազգային ասպարեզում լսելի ձայնն էլ նրան դարձրել են Ադրբեջանի իշխանության թիրախը»,-գրել է Le Figaro-ն:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն

Ձեզ գուցե հետաքրքրի