Ներքին 5 տարի առաջ - 11:42 05-10-2021

Ալիևի դիրքերը թե միջազգային ասպարեզում և թե իր երկրի ներսում նկատելիորեն սասանվել են. Վարդան Ոսկանյան

Բաքվի բռնապետը հաճախ էր խոսում իր «փայլուն» արտաքին քաղաքականության համատեքստում Իրանի հետ բարելավված հարաբերությունների մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին մի քանի օրերի ընթացքում Թեհրան-Բաքու հարաբերություններում լարումը հասել է գրեթե պատմական բարձրակետին և շատ մոտ է անդառնալիության կետն անցնելուն։

Հետևաբար, կարելի է արձանագրել, որ «փայլուն» քաղաքականության բոլոր ձեռքբերումներն իրանական ուղղությամբ այս պահին առ ոչինչ են դարձել։

Եթե սրան գումարենք կոռուպցիոն բացահայտումների հետևանքով Բաքվի բռնապետին հասցված նոր միջազգային հարվածը, ապա առերևույթ հոխորտացող այս անձի դիրքերը թե՛ միջազգային ասպարեզում և թե՛ իր երկրի ներսում նկատելիորեն սասանվել են»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը