Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:12 17-06-2024

Մեր բոլոր ռազմագերիների` Բաքվի բանտերում գտնվելու առաջին մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն է

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ փաշինյանական ատելությունն իր պատճառներն ունի:

Նախ բանտում գտնվողների հետևից այլանդակ բառապաշար բաց թողողն ինքնին իր ներքին վախերի և չմարդու տեսակի էությունն է բացահայտում` լավ իմանալով, որ այդ մարդիկ իրեն արձագանքելու հնարավորություն չունեն:

Երկրորդ, պետականության պաշտպանության դիրքերից հանդես եկած կամ եկող ցանկացած մարդ` ակտիվ քաղաքացուց, զինվորականից մինչև պետական գործիչ, փաշինյանական իշխանության համար թշնամի է:

Մեր բոլոր գերիների, ռազմագերիների` Բաքվի բանտերում գտնվելու առաջին մեղավորն ու պատասխանատուն անձամբ Փաշինյանն է, ում բանակցային տապալումների հետևանքով ոչ միայն Արցախը հանձնվեց, ՀՀ առանցքային տարածքները հայտնվեցին ադրբեջանական օկուպացիայի տակ, այլ հազարավոր մարդիկ զոհվեցին, վիրավորվեցին, իսկ շատերն էլ տևական ժամանակ բանտային դժոխային կյանքով անցան:

Փաշինյանի իրական Հայաստանի կոնցեպտը` ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է»:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց