Ներքին 5 տարի առաջ - 21:10 07-09-2021

Բաքվի բանտերում հարյուրավոր պատանդներ ունեցող երկրի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը տժժում են Հունաստանում. Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Հրաչ Հակոբյանը զվարճանում ծովափին։

Տեսանյութին կից Սուրեն Սուրենյանցը գրել է․

«Գալու է նաեւ ձեր հատուցման ժամանակը...

Հիմա գանք նորերին. պատերազմի վերքերը չամոքած, Եռաբլուրում հազարավոր թարմ շիրիմներ, Բաքվի բանտերում հարյուրավոր պատանդներ ունեցող երկրի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը տժժում են Հունաստանում` շրջապատված ուրախ եւ անհոգ կանանցով։

Լավ եք անում, տղերք, բայց իմացեք` գալու է նաեւ ձեր հատուցման ժամանակը։ Մի օր Աղվան Հովսեփյանին էլ թվում, թե իշխանափոխությունը միայն վայելք է...»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով