Ներքին 2 տարի առաջ - 16:40 13-06-2024

Սրանք համակարգի «հերն անիծել» են. Ռուբեն Մելիքյան

«Բաղրամյան պողոտայում կատարվածը հերթական անգամ ցույց է տալիս որ սրանք այս համակարգի «հերն անիծել» են կոնկրետ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով երեկ, հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին։

«Բախումը կոնկրետ Բաղրամյան-Դեմիրճյան պուրակի, Սիրահարների այգու հատվածում էր։ Դրանից մոտ 30-40 մետր հեռավորության վրա մանկահասակ երեխաներով կանայք էին, լրիվ խաղաղ, առանց որևէ բանի։ Տեսագրություններում լրիվ երևում է, որ ձեռքերը բարձրացրած, ոչ մի բան չեն անում, հանգիստ տեղները կանգնած են։ Բա այդտեղ ձայնային նռնակներ են նետո՞ւմ. դա հանցագործություն է, ուղղակի հանցագործություն։

Անդրադառնալով այն հարցին, որ նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ են տուժել, իրավապաշտպանը նշեց․ «Բավարար անհրաժեշտ շրջահայացություն չի դրսևորվել, որպեսզի լրատվամիջոցների ներկայացուցիչները չտուժեն, այն էլ լրջորեն են տուժել»։

Հարցին՝ արդյո՞ք կա տեղեկություն տուժածների և ձեռքը կտրված քաղաքացու մասին, իրավապաշտպանն ասաց․ «Լրացուցիչ տեղեկություն չունեմ։ Նաև եղել են կողոսկրերի կոտրվածքներ, գլուխներ են ջարդված և այլն։ Բայց իհարկե՝ անդառնալին դաստակի կորուստն է»,- եզրափակեց Մելիքյանը։

Հիշեցնենք՝ Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել