Ներքին Օրակարգ 2 տարի առաջ - 21:00 12-06-2024

Օրակարգ․ ՔՊ-ականների ագրեսիվ ելույթները նրանց վախերի դրսևորումներն են․ Թևան Պողոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Թևան Պողոսյանի հետ զրուցել ենք Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումների, Նիկոլ Փաշինյանին փողոցային պայքարով իշխանությունից հեռացնելու հնարավորությունների, ԱԺ-ում իշխանական պատգամավորների ագրեսիվ հռետորաբանության, մեր երկրում արտաքին դերակատարների ունեցած շահերի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Թևան Պողոսյանի համոզմամբ՝ ՔՊ-ական պատգամավորների ագրեսիվ ելույթները նրանց վախերի ակնհայտ դրսևորումներն են։ «Եթե վերլուծենք երեկվա ելույթները, ապա կտեսնենք, որ մարդիկ ներկայացնում են սեփական վախերը»,- կարծում է նա։

Քաղաքագետը զրույցի ընթացքում նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ պատերազմում պարտված իշխանությունը միայն նոր պարտություններ է բերելու։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»