2024 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունից առաջ, որը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը, Գերմանիայի ՆԳՆ-ն հայտարարել է երկրի սահմաններին լրացուցիչ ստուգումների հնարավորության մասին։ Ինչպես ուրբաթ օրը՝ հունիսի 7-ին, բացատրեց Գերմանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Նենսի Ֆեյզերը, այս խստացումները ժամանակավոր են։ Գրում է
DW-ն։
Նշվում է, որ հունիսի 7-ից հսկողություններ են իրականացվում, այդ թվում՝ օդային կամ ջրային ճանապարհով Գերմանիայի սահմանները հատելիս։ Ճանապարհորդների փաստաթղթերը կստուգվեն նաև Գերմանիայի՝ Դանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի սահմաններին, որոնք Շենգենյան գոտում են։
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կկայանա Գերմանիայի տասը քաղաքների մարզադաշտերում։ Ինչպես բացատրեց Նենսի Ֆեսերը, ոստիկանությունը կկենտրոնանա սպառնալիքների լայն շրջանակի վրա՝ իսլամիստական ահաբեկչությունից մինչև ֆուտբոլասերների կողմից բռնություն և կիբեր հարձակումներ: