Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:26 06-12-2022

Պաշտոնյաների նվերների նկատմամբ հսկողությունը կմեղմվի․ արարողակարգային նվերներն այսուհետ չեն հաշվառի

Նախագծի ընդունումը պայմանավորված է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շահերի բախման անհամատեղելիության պահանջների և նվերների ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումների կատարելագործման, ինչպես նաև մեր ստացած միջազգային պարտավորությունների ապահովման անհրաժեշտությամբ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը։

Նախագծերի փաթեթում նախատեսվել է, որ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից հրապարակային կարգով տրվող արարողակարգային նվերները հաշվառման ենթակա չեն: Սկզբնական տարբերակում նշված էր, որ հաշվառման են ենթարկվելու բոլոր այն նվերները, որոնք, ըստ էության, նախագծին համահունչ պետք է հաշվառվեին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպիսի միջոցառումների ժամանակ ունենք հրապարակայնության բաղադրիչը, պաշտոնատար անձանց ծանրաբեռնվածությունը չմեծացնելու համար նախատեսվում է, որ արարողակարգային նվերները հաշվառման ենթակա չեն լինելու։

Բացի այդ նախատեսվում է փոփոխել փոխկապակցված անձանց շրջանակը և դրանից հանել հետևյալ անձանց՝ պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ ,եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր զավակի ամուսինները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել