Ներքին 2 տարի առաջ - 20:07 07-06-2024

Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Ֆղանսուազ Ժակոբին պաշտոնի ստանձնման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

«Մեծապես կարեւորում եմ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների եւ կառույցների միջոցով մեր երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող հետեւողական աջակցությունը:

Մենք՝ օրենսդիրներս, անում ենք եւ պատրաստ ենք անել հնարավորը՝ օրենսդրական դաշտի ապահովման եւ ռազմավարական տարբեր ծրագրերի իրականացման համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Կազմակերպության հետ գործընկերության առաջնահերթություններից ԱԺ նախագահը կարեւորել է աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացի եւ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցերը:

Քննարկվել են համատեղ իրականացվող նախաձեռնությունները եւ ծրագրերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի շրջանակում կրթական, հումանիտար, էներգետիկ եւ այլ ոլորտներում համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը