Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:25 06-06-2024

Մինչև 2029 թվականը Հայաստանում ֆուտբոլի երեք մարզադաշտ պետք է կառուցենք

Հայաստանում մինչև 2029 թվականը երեք մարզադաշտ պետք է կառուցվի, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և կծառայեն 2029 թվականի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելուն, եթե ՖԻՖԱ-ն հաստատի Հայաստանի ու Վրաստանի միասնական հայտը՝ առաջնությունը հյուրընկալելու վերաբերյալ։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար:

«Այդ հարցի վերաբերյալ մենք ֆեդերացիաների առաջարկով պայմանավորվածություն ձեռք բերեցինք նախորդ տարի Բաթումիում։ Ուրախ եմ, որ գործընթացը բնականոն ընթացքի մեջ է։ Հիմա մենք մինչև 2029 թվականը հանրապետությունում երեք մարզադաշտ պետք է կառուցենք, որոնք համապատասխանում են աշխարհի առաջնություն անցկացնելու չափանիշներին։ Նրանցից մեկը պետք է լինի մինչև 35 հազար հանդիսատես ունեցող մարզադաշտ, մյուս երկուսը՝ ամենաքիչը 10 հազար հանդիսատես ունեցող մարզադաշտ»,- նշեց վարչապետը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին տեղեկացրեց, որ քննարկվել է Վանաձորում և Իջևանում նման մարզադաշտեր ունենալու հնարավորությունը։

«Ընդ որում, Վանաձորում խոսքը եղած ստադիոնի վերակառուցման մասին է, որի նախագծման նախնական աշխատանքներն արդեն սկսված են։

Իջևանում էլ դիտարկվում է նախկինում գործած մարզադաշտի տարածքը։

Իսկ խոշոր ստադիոնը Ակադեմիական քաղաքի շրջանակներում ենք դիտարկում, որը 2029 թվականին պետք է պատրաստ լինի»,- եզրափակեց Անդրեասյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով