Միտք 2 տարի առաջ - 09:42 05-06-2024

Երեկ գործող վարչախումբը սկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան, և սկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ, արդյունքում մեր պայքարի ընկերներից երկուսը անհիմն և ապօրինի որոշումներով ազատազրկվել են՝

ա) Մեսրոպ Եսայանը երեկ ենթարկվել է երկու ամսով տնային կալանքի (ընդ որում կալանքը տնայինով է փոխարինվել միայն այն պատճառով, որ նույն օրը Մեսրոպի երրորդ զավակն էր լույս աշխարհ եկել):

բ) Գնել Պետրոսյանը դատապարտվել է մեկ ամսով կալանքի և տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Իմ զորակցությունն եմ հայտնում Մեսրոպին և Գնելին, որոնց հետ պատիվ եմ ունեցել մասնակցել շարժմանը նրա առաջին օրերից, և որոնք ողջ այս ընթացքում աննկուն շարունակել են պայքարը: Այսուհետև մեր պայքարը նաև նրանց ազատության համար է, ինչպես և բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ արդարության վերականգման: Մինչ այդ, կամք ու կորով եմ ցանկանում մեր ընկերներին՝ անցնելու այս փորձության միջով, և նոր ուժով վերադառնալու շարժման շարքերը»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից