Խոսք Ներքին 2 տարի առաջ - 21:00 31-05-2024

ՔՊ-ն կտրվել է իրականությունից և տեղավորվել հանցավոր համակարգում. իրավապաշտպան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Ոստիկանության գործողությունները գնահատում եմ նույն տրամաբանության մեջ, որով գնահատել եմ սրանից 5, 10, 15, 20 առաջ։ Իմ գնահատականների մեջ ոչինչ չի փոխվել՝ անկախ դերակատարներից, անկախ նրանից, թե ով է հրաման տվողը և բռնության ենթարկվողը»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում վերջին օրերին ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ գործադրվող բռնությունները։

Անդրադառնալով մայիսի 28-ին Սարդարապատում Վեհափառի հետ տեղի ունեցած ամոթալի միջադեպին՝ Կարապետյանցը նշեց, որ անձամբ բազմաթիվ կասկածներ ու անհանգստություններ ունի, սակայն գործող իշխանությունները կարող են սահմանափակումներ կիրառել, գնահատական տալ տարբեր մարդկանց, կառույցների և կուսակցությունների գործունեությանը, մեղադրել օտարերկրյա գործակալների լինելու մեջ միայն այն ժամանակ, երբ Հայաստանում պաշտոնապես լյուստրացիա կիրականացվի։

Նա կարծում է, որ ՀՀ-ի գործող իշխանություններն առաջինը պետք է անցնեին լյուստրացիայի գործընթացով՝ համոզմունք հայտնելով, որ դա նրանց չէր հաջողվելու և վերջիններս խաղից դուրս էին մնալու։ «Մինչ այս պահը կոնկրետ իշխանությունը դրա ոչ իրավական, ոչ էլ բարոյական իրավունքը չունի»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին, թե ուժայինների այս գործողություններն արդյոք վկայո՞ւմ են գործող իշխանությունների ունեցած վախերի մասին՝ իրավապաշպանը բացասական պատասխանեց, և համոզմունք հայտնեց՝ վերջիններս տեղավորվել են շատ վաղուց ստեղծված հանցավոր համակարգի տրամաբանության մեջ։ Նրա համոզմամբ՝ գործող իշխանություններին սկսել են դուր գալ անսահման իշխանությունն ու հնարավորությունները, և վերջիններս կորցրել են իրականության հետ իրենց կապերը։

Նինա Կարապետյանցը շեշտում է՝ անձամբ կարող է եկեղեցուն, Վեհափառին և այլ հոգևորականներին ուղղված հարցեր ունենալ, սակայն կա մի սահման, որը խախտելն անթույլատրելի է։ Նա ուշադրություն է հրավիրում, որ Հայ Առաքելական եկեղեցին կազմում է հայ ժողովրդի պատմության մի մասը, և վերջինս այդ պատմության մեծ մասի մեջ ազդեցություն ունեցող կառույցներից մեկն է՝ իր դրական և բացասական կողմերով։

«Դա մեր պատմության, մեր անցյալի ու ներկայի մի մասն է։ Հետևաբար այդ թույլատրելի գծերը շատ նուրբ են, և դրանք անցնելը, մի քանի թափթփուկների հրամաններով հանրային վայրեր կաթողիկոսի մուտքը սահմանափակելն, իհարկե՛, շատ դատապարտելի է»,- շեշտեց նա։

Մեր զրուցակցից նաև հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ միջազգային կառույցները պատշաճ կերպով չեն արձագանքում Հայաստանում ցուցարաների նկատմամբ գործադրվող բռնություններին, մինչդեռ հարևան Վրաստանի պարագայում դրանց ակտիվորեն արձագանքում են։ Ի պատասխան՝ Նինա Կարապետյանցը հայտնեց, որ անձամբ ուսումնասիրել է Freedom House-ի և ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից ամբողջ տարվա կտրվածքով տրված գնահատականները, որոնք ավելի քան խիստ էին և անհանգստացնող, և վերջիններս նախորդ տարիներին երբեք նման կոշտ գնահատականներ չէին պարունակել։

«Դրանք անգամ նյարդային, հիստերիկ դրսևորումներ գտան իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք համարում են այդ նույն կառույցները չեն, որ պետք է գնահատական տան, թե Հայաստանում ժողովրդավարությունն ինչ մակարդակի վրա է գտնվում։

Մնացած բոլոր մասերով, թե որ պահին կարձագանքեն և որ կառույցը կարձագանքի, դա արդեն իրենց իրավունքն է։ Ես իհարկե կուզենայի, որ միջազգային կառույցները լինեին ողջամիտ, հասկանային, որ ինչպես նախկինում էին լռությունը, կամ օրինակ ընտրությունների կեղծմանը տրվող «մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարություն» գնահատականները խրախուսում այն ժամանակվա իշխանություններին, այնպես էլ այժմ դա ոգեշնչում է գործող իշխանություններին և ենթադրում եմ, որ իրենք պատրաստվում են գնալ ավելի կոշտ քայլերի»,- շեշտում է նա։

Նինա Կարապետյանցը հավելեց, որ սա մեզ համար՝ որպես հասարակություն, ժողովուրդ և պետություն, կարող է շատ ծանր ու անդառնալի հետևանքներ ունենալ։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա