Ներքին 2 տարի առաջ - 15:15 30-05-2024

Շատ կարևոր է, որ պետության ու եկեղեցու հարաբերությունները ներդաշնակ լինեն. ՄԻՊ

Իրականում ես շաբաթվա ընթացքում առնվազն երկու անգամ եկեղեցի եմ գնում, բայց իմ գործողությունների մեջ որևէ անկողմնակալ բան չեմ անում, լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Օրինակ Իրանի քաղաքացիների կրոնական համոզմունքների պաշտպանությամբ Հայաստանում շատ լուրջ զբաղվում եմ։ Հետևաբար, նկատի ունեցեք, որ, ի տարբերություն շատ այլ պաշտոնատար անձանց, ես հրապարակային խոսքի տեսանկյունից սահմանափակված եմ։

Մի կարևոր հանգամանք կա, որ կուզենամ արձանագրել՝ հայ առաքելական եկեղեցու պատմական դերակայությունը մեր Սահմանադրությունն ամրագրել է, և շատ կարևոր է, որ պետության ու եկեղեցու հարաբերությունները ներդաշնակ լինեն, իսկ այդ ներդաշնակությունը խաթարված է միանշանակ, դա բոլորս տեսնում ենք։ Այդ ամենը չտեսնել չի կարելի»,-նշեց նա։

ՄԻՊ-ը կարծում է, որ թե՛ պետությունը, թե՛ եկեղեցին, իրենց բոլոր գործիքակազմերը կիրառելով, պետք է փորձեն ներդաշնակություն ձևավորել.«Ես, որպես Մարդու իրավունքների պաշտպան ու ապաքաղաքական կառույցի ղեկավար, պատրաստ եմ կամուրջ հանդիսանալ բոլոր հարցերը լուծելու համար»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»