Ներքին 2 տարի առաջ - 12:22 30-05-2024

Արարատի մարզում 3 հոգի մտել են բնակարան, կապել տանտիրոջ ձեռքերը և ոտքերը, սպառնացել դանակով և ատրճանակով. shamshyan.com

Մայիսի 27-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Տեղում ոստիկանները պարզել են, որ Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 7-րդ հասցեում անհայտ անձի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Կորյուն Ա․-ն է։

Պարզել են նաև, որ նույն օրը ժամը 00։05-ի սահմաններում 3 անհայտ անձինք մուտք են գործել Կուրյուն Ա․-ի բնակարան կապել ձեռքերը և ոտքերը, դանակի և ատրճանակի գործադրմամբ, պահանջելով գումար և ոսկյա զարդեր, մերժում ստանալով, հափշտակել են գումար և նրա աղջկան պատկանող նոթբուքը դիմել են փախուստի:

Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին,որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբը, վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյան գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի