Ներքին 2 տարի առաջ - 14:31 29-05-2024

Աշխարհն ուղիղ եթերում հետևում է Նեթանյահու անունով վամպիրի բարբարոսությանը. Էրդողան

Ցեղասպանությունը, որը Գազայում իրականացնում է Իսրայելը, թևակոխել է ավելի արյունալի փուլ. աշխարհն ուղիղ եթերում հետևում է Նեթանյահու անունով վամպիրի բարբարոսությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«ՄԱԿ-ը ոչ միայն չկարողացավ կանգնեցնել ցեղասպանությունը, այլև չկարողացավ պաշտպանել անգամ սեփական անձնակազմին և մարդասիրական աշխատողներին: Գազայում զոհվեց ոչ միայն մարդկայնությունը, այլև ՄԱԿ-ի հոգին։ Իսրայելը սպանեց մարդկայնությունը Գազայում:

Եվրոպան ոչնչացրեց սեփական արժեքները, ոտնահարեց բոլոր այն արժեքները, որոնք Եվրոպան դարձնում են Եվրոպա: Հիմա ես մի քանի խոսք ունեմ իսլամական աշխարհի համար. ինչի՞ եք դեռ սպասում ընդհանուր որոշում կայացնելու համար: Ալլահը ձեզանից, մեզանից բոլորից հաշիվ է պահանջելու», - ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ ոչ մի պետություն, այդ թվում՝ Թուրքիան, անվտանգ չի լինի, քանի դեռ Իսրայելը չի ենթարկվում միջազգային իրավունքին:

«Այս ցեղասպանությունը, այս բարբարոսությունը, այս դաժանությունը պետք է անհապաղ դադարեցվի մարդկության միասնական ջանքերով, քանի դեռ Նեթանյահուն և նրա հանցախումբը լիովին դուրս չեն եկել վերահսկողությունից», - ասել է Էրդողանը:

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
20:04 Օրական 1,1 մլրդ դրամ․ ուր է տանում Հայաստանի պարտքային բեռը
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը